Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաշմանդամության եվրոպական ֆորումը կոչ է անում բոլոր դերակատարներին ապահովել ԼՂ-ի ճգնաժամից տուժած հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը

Հոկտեմբեր 18,2023 14:17

Բաց նամակ միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին (ՄԱԿ ՓԳՀ) և Եվրոպական միությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին

Լեռնային Ղարաբաղ. հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը և անվտանգությունը

Հաշմանդամության եվրոպական ֆորումը կոչ է անում բոլոր դերակատարներին ապահովել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժած հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը:

Դերակատարները պետք է հարգեն՝

Ճգնաժամի կամ կոնֆլիկտի ցանկացած իրավիճակում հաշմանդամություն ունեցող անձինք անհամաչափորեն բախվում են լքվելու, բռնության, մահվան և անվտանգության, օգնության ու վերականգնման աջակցության անհասանելիության վտանգի: Հաշմանդամություն ունեցող կանայք սեռական բռնության ավելի բարձր վտանգի տակ են։ Հաշմանդամություն ունեցող երեխաներն ավելի շատ են ենթարկվում բռնության և անտեսման: Անվտանգության և տարհանման վերաբերյալ կարևոր տեղեկությունները հաճախ անմատչելի են, իսկ տարհանման վայրերը հազվադեպ են մատչելի, ինչը նշանակում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք շատ հաճախ են անտեսվում:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել ավելի քան 100,000 փախստական: Գործակալությունը հայտնում է, որ «նոր ժամանածներից շատերը խոցելի են, նրանց թվում են տարեց մարդիկ, կանայք և երեխաներ, հղի կանայք, հաշմանդամություն ունեցող և առողջական քրոնիկ խնդիրներ ունեցող մարդիկ…»:

Հաշմանդամության եվրոպական ֆորումին հասանելի դարձած տեղեկությունների համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց տարհանման հետ կապված խնդիրներ են եղել, որոնք անհամաչափ խոչընդոտներ են ստեղծել նրանց և նրանց ընտանիքների համար։ Մենք նաև նկատել ենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք տարհանվել են, չեն կարողանում գտնել մատչելի կացարան, տեղավորվում են խնամքի հաստատություններում կամ քնում են անբավարար և ռիսկային պայմաններում։ Բոլոր նման իրավիճակներում մեծանում է բռնության, չարաշահման և մահվան ռիսկը։

Մենք կոչ ենք անում քաղաքական ղեկավարությանը և այս ճգնաժամով զբաղվող բոլոր մարդասիրական դերակատարներին ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք՝

  • ամբողջական հասանելիություն ունենան մարդասիրական օգնությանը.
  • իրենց ներկայացնող կազմակերպությունների միջոցով իմաստալից ներգրավվածություն ունենան մարդասիրական բոլոր գործողություններում.
  • պաշտպանված լինեն բռնությունից, անմարդկային վերաբերմունքից և չարաշահումից.
  • հաշվի առնվեն և նրանց չլքեն։ Կարևոր է նաև, որ միջոցներ ձեռնարկվեն, որոնք ամբողջությամբ կընդգրկեն ինստիտուցիոնալ միջավայրում ապրող մարդկանց։ Տեղափոխման ու տարհանման միջոցառումները չպետք է ստիպեն հաշմանդամություն ունեցող ավելի շատ անձանց ապրել նման հաստատություններում.
  • ստանան մատչելի տեղեկություններ անվտանգության, օգնության և տարհանման ընթացակարգերի և աջակցության մասին.
  • ունենան լիարժեք հասանելիություն հիմնական ծառայություններին, ներառյալ սնունդը և ոչ պարենային ապրանքները, կացարանը, ջուրը և սանիտարական պայմանները, հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցությունը, կրթությունը, առողջապահությունը, վերականգնողական ծառայությունները, տրանսպորտը և տեղեկատվությունը.
  • ունենան լիարժեք հասանելիություն հատուկ ծառայություններին, աջակցող սարքերին և օժանդակող ցանցերին, որոնք կարող են անհրաժեշտ լինել՝ պայմանավորված իրենց հաշմանդամությամբ.
  • լիարժեք ընդգրկված լինեն կանխիկի և վաուչերային օժանդակության և ապրուստի միջոցների աջակցության բոլոր ծրագրերում.
  • կարողանան վերադառնալ իրենց տները, եթե արդեն տեղահանված են, և ամբողջությամբ ընդգրկված լինեն օգնության ծրագրերում (ինչպես նշված է վերևում), եթե դեռևս Լեռնային Ղարաբաղում են:

Կարևոր է, որ.

  • միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի տուժած բնակչության վերաբերյալ բոլոր տվյալներն ապախոշորացվեն ըստ հաշմանդամության (օրինակ՝ օգտագործելով Վաշինգտոնի խմբի կարճ հարցերի հավաքածուն).
  • բոլոր նախաձեռնությունների ամենասկզբից հաշմանդամություն ունեցող անձանց ներառման նպատակով հատկացվի հատուկ բյուջե մատչելիության և խելամիտ հարմարեցումների ուղղությամբ.
  • առանձնահատուկ ուշադրության արժանանան նրանք, ովքեր ռիսկի բարձր խմբում են, ներառյալ (բայց չսահմանափակվելով) կանայք, երեխաները, տարեց անձինք, կույր և կույրուխուլ անձինք, անձինք, ովքեր հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեն, աջակցության բարձր կարիք ունեցող անձինք։

Աշխատելով վերը նշված բոլոր կետերի ուղղությամբ՝ Հաշմանդամության եվրոպական ֆորումը խորհուրդ է տալիս ներգրավված բոլոր դերակատարներին հետևել Մարդասիրական գործողություններում հաշմանդամություն ունեցող անձանց ներառման վերաբերյալ IASC ուղեցույցներին:

Մեկնաբանելով իրավիճակը՝ Հաշմանդամության եվրոպական ֆորումի նախագահ Յանիս Վարդակաստանիսն ասել է. «Հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք Լեռնային Ղարաբաղում են կամ փախչել են Լեռնային Ղարաբաղից, լքվելու, բռնության և նույնիսկ մահվան մեծ վտանգի տակ են: Նրանք չեն կարող անտեսվել, և այդ պատճառով մենք կոչ ենք անում կառավարություններին և օգնություն ցուցաբերող գործակալություններին կատարել իրենց պարտականությունները և ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք պաշտպանված լինեն, ստանան աջակցություն և ներգրավվեն որոշումների կայացման բոլոր գործընթացներում»։

Հաշմանդամության եվրոպական ֆորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031