Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մասիս Մելքոնյանը չի կարող լինել և երևալ անաչառ դատարան՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ»․ Ալեքսանդր Կոչուբաև

Հոկտեմբեր 18,2023 13:47

«Այն, ինչ կանխատեսել ենք մեր փաստաբանական թիմով, իրագործվում է։ Մենք որևէ ակնկալիք չունեինք, որ Մնացականը Մարտիրոսյանը, օրինակ, այլ դատավորի կմակագրեր կամ Մասիս Մելքոնյանը կունենա անհրաժեշտ անաչառություն, օբյեկտիվություն, բարոյականություն, որպեսզի այս գործով հայտնի ինքնաբացարկ»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստի մեկնարկից առաջ հայտարարեց Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը կալանավորված է։ Ալեքսանդր Կոչուբաևը Լևոն Քոչարյանի ձերբակալման օրը հայտնել էր․ «Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է: Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են»։

Այսօր՝ ժամը 13:00-ին՝ Նոր Նորքի դատարանում դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ նշանակված՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստից առաջ պաշտպանական կողմը ներկայացրել էր նիստի հետաձգման միջնորդություն, քանի որ ծանոթ չէ գործի նյութերին։ Սակայն միջնորդությունը մերժվել էր։

Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ նիստը մեկնարկում է իրավունքների խախտմամբ․ «Մասիս Մելքոնյանը չի կարող լինել և երևալ անաչառ դատարան՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ, քաղաքական թիմի ղեկավարի բացառիկ ատելությամբ՝ ուղղված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նաև արդեն իսկ գործընթացը մեկնարկում է իրավունքների խախտմամբ, որովհետև դատական նիստից առաջ խնդրել էինք հետաձգել այն մեկ այլ ժամի, որ ծանոթանանք վարույթի նյութերին, որքան տեղեկացված ենք, պարոն Քոչարյանն էլ չի ծանոթացել, բայց այն մերժվեց։ Նիստը մեկնարկում է արդեն իսկ մեր՝ նյութերին չծանոթացած»։

Փաստաբանը հավաստիացրեց՝ քրեական վարույթում չկա ոչինչ, որը կարող է բավարարել մեղադրանքի ներկայացվող պահանջներին․ «Մենք գործ ունենք բացառապես քաղաքական մոտիվի հետ։ Սա արտաիրավական քրեական հետապնդում է»։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ տեսանյութերը զննության ենթարկվել են քրեական վարույթի շրջանակում․ «Պարզ տրամաբանությունը հուշում է, որ դրանք զննություն կատարելուց հետո պետք է այս քրեական վարույթը գոյություն չունենար։ Լիովին հակառակ պատկերն ենք տեսնում, որ դեռ նաև Քոչարյանի կալանքի ժամկետն են ուզում երկարացնել, որը խոսում է իրավական նիհիլիզմի մասին։ Սա իրավական բեսպրեդել է, որը տեսել ենք տարբեր գործերով, իսկ պարոն Քոչարյանի վարույթը բացառություն չէ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031