Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Հայաստանի հավաքականները պատրաստվում են մասնակցել Ալբանիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 23-ից 29-ը կայանալիք այս տարիքային խմբի աշխարհի առաջնությանը:
Հայտնի են այն մարզիկների անունները, որոնք պայքարի մեջ կներգրավվեն Տիրանայի մրցագորգում:
Ազատ ոճ. 57 կգ՝ Սամվել Խնձրցյան, 61 կգ՝ Մեժլում Մեժլումյան, 65 կգ՝ Անդրանիկ Ավետիսյան, 70 կգ՝ Տիգրան Ղազարյան, 74 կգ՝ Հայկ Պապիկյան, 79 կգ՝ Մենուա Յարիբեկյան, 86 կգ՝ Մուշեղ Մկրտչյան, 92 կգ՝ Կնյազ Իբոյան, 125 կգ՝ Խաչատուր Խաչատրյան:
Հունահռոմեական ոճ. 55 կգ՝ Մանվել Խաչատրյան, 60 կգ՝ Սուրեն Աղաջանյան, 63 կգ՝ Յուրիկ Հովեյան, 67 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, 72 կգ՝ Շանթ Խաչատրյան, 77 կգ՝ Հենրիկ Գեւորգյան, 82 կգ՝ Կարեն Խաչատրյան, 87 կգ՝ Սամվել Սարգսյան, 97 կգ՝ Հայկ Խլոյան, 130 կգ՝ Ռազմիկ Քուրդյան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ