Թուրքիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունները դատապարտել են «Իսրայելի հարձակումը Ալ-Ահալի հիվանդանոցի վրա»։
🟥«Մենք դատապարտում ենք Իսրայելի աճող և շարունակվող հարձակումները Գազայի ժողովրդի դեմ։ Դրանք միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտում են»,-ասվում է հայտարարության մեջ։
🟥Ավելորդ է նշել, որ սա Թուրքիայի՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության հանդեպ դիրքորոշման ցուցիչ է, ոչ թե մարդասիրական զեղում։
🟥Արցախի խաղաղ բնակչության, դպրոցների և մանկապարտեզների ռմբակոծմանն աջակցում էին և՛ Թուրքիան, և՛ Իսրայելը։ Արցախի խաղաղ բնակչության պաշտպանության համար չէր աշխատում նաև միջազգային մարդասիրական իրավունքը։