Սենթ-Լուիսում ավարտվեցին շախմատի ԱՄՆ կանանց եւ տղամարդկանց առաջնությունները, որոնց մասնակցում էին շախմատային այդ գերտերության 12-ական ուժեղագույն շախմատիստներ:
Կանանց միջազգային գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը եզրափակիչ տուրում պարտության մատնեց Իրինա Կրուշին եւ 7,0 միավորով պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում: Սա Տաթեւի երրորդ անընդմեջ հաղթական էր առաջնությունում, որից հետո մեր հայրենակիցն ընդամենը կես միավոր պակաս վաստակեց բրոնզե մեդալ նվաճած Ալիս Լիից:
Տղամարդկանց առաջնությունում Երիտասարդ գրոսմայստեր Սամուել Սեւյանը կարեւոր մեկ միավոր վաստակեց ու 5,5 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, իսկ Լեւոն Արոնյանը անհաջողության մատնվեց ու նահանջեց մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական: Նա, ընդհանուր առմամբ, վաստակեց 5,0 միավոր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ