Ռուս խաղաղապահները շարունակում են ԼՂ տարածքում իրենց առջև դրված խնդիրների իրականացումը, հաղորդվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«Պահպանվում է Բաքվի հետ անդադար փոխգործակցությունը, որի նպատակն է թույլ չտալ արյունահեղություն, ապահովել անվտանգություն և պահպանել խաղաղ բնակչության հանդեպ հումանիտար իրավունքի նորմերի ապահովումը:
Ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել:
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջանների` նախկին շփման գծի երկայնքով ապամոնտաժվել է ռուս խաղաղապահների ութ դիտակետ և ևս 16 ժամանակավոր դիտակետ։
Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղակայվել է 13 անցակետ, այդ թվում` 8-ը` ադրբեջանական կողմի հետ համատեղ:
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ աշխատանքներ են տարվում ԼՂ բնակավայրերի էլեկտրամատակարարման և գազամատակարարման վերականգնման ուղղությամբ»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն: