Պաշտոնական Բաքուն արձագանքել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունը։
Ըստ Բաքվի «Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը խաթարում է խաղաղության պայմանագրի հեռանկարները»։
«Ցավալի է նման հայտարարություններ լսել Հայաստանից, որն իրեն ներկայացնում է որպես ժողովրդավարական, խաղաղասեր երկիր»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ «երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պատմական հնարավորություն է ստեղծվել Ղարաբաղի շրջանում առկա սպառնալիքի վերացումից, այն ինչ Հայաստանի վարչապետի շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը խաթարում է խաղաղության պայմանագրի հեռանկարները»։
Կարդացեք նաև
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանն իբրև թե ինքն իրեն մեկուսացրել է տարածաշրջանային նախագծերից։