Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցով․ Զախարովա

Հոկտեմբեր 18,2023 11:38

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարրն է։ Այս մասին Trend ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով։

«Այսօրվա դրությամբ 12 նիստ է անցկացվել, մանրամասն քննարկվել է երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների փաթեթը։ Ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ: Մեր աշխատանքում մենք ելնում ենք փոխադարձության, հարգանքի սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից ու երկու երկրների ինքնիշխանության իրավասությունից»,- հավելել է Զախարովան։

Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ձեռք բերված հաջողությունը խթան կհանդիսանա եռակողմ աշխատանքային խմբի մյուս ուղղությունների համար, խոսքը, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի պատրաստման, սահմանազատման, ինչպես նաև երկու երկրների հասարակական գործիչների, խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկի մասին է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031