«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը եւ ամուսինը աշխատանքի են տեղավորվել ՀՀ Ազգային ժողովում: Այսպիսով, ՔՊ-ական պատգամավորի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, հենց կնոջ՝ Էմմա Պալյանի օգնականն է ԱԺ-ում: Թե ինչով է կոնկրետ օգնում Ալբերտը Էմմային, պարզ չէ, քանի որ մինչ այս Ալբերտը գործազուրկ է եղել: Թերեւս հիմա զուտ աշխատավարձ է ստանում: Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի եղբորը՝ Հայկ Պալյանին, ապա նա էլ ՔՊ-ական մյուս պատգամավորի՝ Կարեն Սարուխանյանի օգնականն է: Հայկ Պալյանը նաեւ ՔՊ-ի համար հայհոյախոսող «ֆեյք է աշխատում»:
Այսպիսով, ստացվում է, որ նախկինների ԽԾԲ-ն քննադատող թավշյահեղափոխականները ոչ միայն չեն հրաժարվում այս արատավոր բարքից, այլեւ մեծ հաճույքով շարունակում ու ծաղկեցնում են այն:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։