Անցած սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ ՀԱԿ-ի մեկ մանդատից էր կախված, թե առաջիկա 5 տարիներին ով կղեկավարի Ալավերդին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագի՞րը», թե՞ «Ապրելու երկիրը», որոնք ավագանիում 13-ական մանդատ էին ստացել, եւ ՀԱԿ-ն անսպասելիորեն ոչ թե ՔՊ-ի, այլ «Ապրելու երկրի» հետ հուշագիր ստորագրեց, ու քաղաքի ղեկավարումն անցավ այս կուսակցության ցուցակը գլխավորած Արկադի Թամազյանին։
Անցած ամիսներին մենք ականատես եղանք, թե ինչպես էր իշխանությունը՝ իր պատգամավորներով, մարզպետով, լրատվամիջոցներով, արշավ իրականացնում Թամազյանի դեմ՝ փորձելով նրանից կերտել թալանչիի ու բյուջեն մսխողի հրեշավոր կերպար։
Մեր տեղեկություններով, հաջողել են մարդագողություն անել՝ իրենց սիրած ոճով, եւ «Ապրելու երկրի» ավագանիներից մեկին՝ մասնագիտությամբ բժիշկ Սիմոն Զախարովին, բերել են իրենց դաշտ՝ պաշտոնի խոստման դիմաց: Ու դրանից հետո անցել են քաղաքապետի իմպիչմենթի գործընթաց սկսելու նախապատրաստություններին: Եթե կարողանան այդ մեկ մանդատը զավթել, ապա առավելություն կստանան եւ կզավթեն նաեւ Ալավերդին` ընտրությունից 1 տարի անց։
Հիշեցնենք, որ օրենքը թույլ չի տալիս ընտրվելուց հետո ուղիղ մեկ տարի իմպիչմենթի գործընթաց իրականացնել, ինչպես նաեւ օրենքն ասում է, որ ցանկացած պահի իմպիչմենթի գործընթաց իրականացնելուց հետո եւս մեկ տարի որեւէ ուժ չի կարող նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Բայց շաբաթն ուրբաթից շուտ է եկել․ իշխանականների դավադիր ծրագրի մասին նախապես իմանալով՝ ընդդիմությունը մեկ քայլ առաջ է ընկել՝ իմպիչմենթի ֆիկտիվ գործընթաց նախաձեռնելով Արկադի Թամազյանի դեմ։ Խնդիրն այն է, որ այս պահին ՔՊ-ական ավագանու անդամներից մի կին Հայաստանում չէ, օգտվելով վերջինիս բացակայությունից ու օրենքի հնարավորությունից, Ալավերդու «ընդդիմադիր» իշխանությունը որոշել է եւս մեկ տարվա «անվտանգության բարձիկ» ստանալ, ապահովագրել իրենց քաղաքապետին հրաժարական պարտադրելու իմպիչմենթի գործընթացից։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: