«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ինչու Արցախի ԱԺ պատգամավորները արտահերթ նիստ չեն հրավիրում, որպեսզի ինքնորոշման հարց բարձրացնեն:
Մեր հարցին ի պատասխան՝ վերջինս ասաց, որ դեռ անվտանգային մի շարք հարցեր կան, որոնք պետք վերլուծեն, ինչից հետո նոր իրենց անելիքները կորոշեն. «Հիմա որոշակի խնդիրներ կան, շատ փակ թեմաներ կան, որոնք վերաբերում են անվտանգային հարցերին. մինչեւ այդ փակ թեմաները չքննարկվեն, չենք կարող քայլ անել: Մենք չպետք է վտանգենք ժողովրդի կյանքը»:
Կարեն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք Արցախի պատգամավորները՝ որպես քաղաքական բարձրագույն մարմնի ներկայացուցիչներ, պատրաստվում են հայտարարել, որ իրենք եւս Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթուղթն առոչինչ են համարում, քանի որ այն պարտադրանքի ներքո է ստորագրված:
«Ես իմ հանրային խոսքում հայտարարել եմ, որ Արցախի Հանրապետությունը ձեւավորվել է համընդհանուր հանրաքվեի միջոցով, հետեւաբար որեւէ պաշտոնյայի կամքից երկրի՝ գոյություն ունենալը կամ չունենալը չի կարող կախված լինել»,- ասաց Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։