Լրահոս
Օրվա լրահոսը

Դու նոր՝ Ադրբեջանից ու Թուրքիայից ոչ պակաս հզոր թշնամիներ ես ձեռք բերում։ Իսկ Արեւմուտքը պատրա՞ստ է քեզ աջակցել նույնքան, որքան Զելենսկուն. «Հրապարակ»

Հոկտեմբեր 18,2023 10:10

Քո վախը պատերազմից եւ պատերազմից խուսափելու մասին այդքան հաճախ խոսելն ավելի են մոտեցնում պատերազմը եւ ոգեւորում քո թշնամիներին։ Նրանք հասկանում են, որ պատերազմի սպառնալիքի ներքո, օգտվելով քո վախերից, նրանք կարող են ամեն օր սադրանքներ ձեռնարկել քո սահմանին եւ հաջողությամբ հասնել իրենց ուզածին։ Իսկ իրենց ուզածը, պարզ է, որ բուն պատերազմը չէ, այլ պատերազմով կամ առանց պատերազմի քեզ ոչնչացնելը, քո հողերը զավթելը, իր ուզած միջանցքը կամ ճանապարհը ստանալը եւ այլն։ Եվ երկրորդ հանգամանքը, որը գուցե այս պարագայում ավելի կարեւոր է։

Դու պատերազմ չես ուզում, բայց բռնել ես Զելենսկու եւ Ուկրաինայի ճանապարհը՝ ամեն ելույթում հրահրում ես ռուսներին, նրանց մեղադրանքներ ուղղում։ Գնում ես Գրանադա ու Ստրասբուրգ, չես գնում՝ Բիշքեկ։ Քո պարտության եւ Արցախը հանձնելու մեղքը բարդում ես Ռուսաստանի ու Պուտինի վրա։  Հանդիպում ես Բելառուսի նախագահի ոխերիմ թշնամու հետ։ Այս քայլերն աննկատ չեն անցնում։ Դու նոր՝ Ադրբեջանից ու Թուրքիայից ոչ պակաս հզոր թշնամիներ ես ձեռք բերում։ Իսկ Արեւմուտքը պատրա՞ստ է քեզ աջակցել նույնքան, որքան Զելենսկուն է աջակցում։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031