Aravot.am-ի տեղեկություններով՝ «Սիտի Սայնս» ՍՊԸ-ն առանց արտաքին գովազդային վահանակներ ամրացնելու, Երևանի քաղաքապետի համապատասխան թույլտվության պայմանավորվածություններ է ձեռք բերել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ` փորձելով խաբեությամբ և նրանց վստահությունը չարաշահելու միջոցով ստանալ առանձնապես խոշոր չափերի գումարներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Կատարվածի մասով Ոստիկանությունում ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, կատարվում է նախաքննություն: