Եվրո 2024-ի որակավորման փուլի վերջին երկու հանդիպումներին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Ստրումիցա քաղաքում ընկերական խաղ անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ եւ պարտվեց 1։3 հաշվով։ Մեր թիմից հեղինակության գոլը լրացուցիչ ժամանակում խփեց Էդուարդ Սպերցյանը։
Եվրո 2024-ի որակավորման նախավերջին խաղում մեր հավաքականը նոյեմբերի 18-ին կհյուրընկալի Ուելսին, իսկ խմբային մրցաշարը կավարտի նոյեմբերի 21-ին՝ Խորվաթիայում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ