Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Սա կոչվում է խաղաղության դարաշրջան, որը բերելու է նոր բախումներ, ագրեսիաներ ու տարածքային կորուստներ»

Հոկտեմբեր 17,2023 22:15

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երկիրը ձախողման հասցրած ազգակործան պատուհասն այսօր Ստրասբուրգում հայտարարել է, որ «…պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջшնցիների անցման անվտանգությունը ՀՀ տարածքով»:

Ու նրա ընտրազանգվածը չի հարցնում, բա ու՞ր է 2021թ. հունիսին քո խոստացած և ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված`

Արցախն ու նրա ինքնորոշման իրավունքի համար` ԵԱՀԿ ՄԽ շրջանակում տարվող պայքարը,

Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցում Հայաստանի երաշխավորումները,

խաղաղության օրակարգը և այլն:

Հայաստանով անվտանգ անցնող ադրբեջանցիների էյֆորիկ առաջնորդը երեկ Ստեփանակերտում տրորում էր հայ ժողովրդի արժանապատվության դրոշը: Իսկ այսօր, Նիկոլի ստրասբուրգյան ելույթին զուգահեռ, Ալիևը հայտարարել է, որ «ադրբեջանցիները վերադառնալու են Զանգեզուր ոչ թե տանկերով, այլ մարդատար ավտոմեքենաներով»:

Այսպես սինխրոն, ՔՊ դավադիրների հետ ձեռք-ձեռքի տված խաբեցին, հայրենազրկեցին, պատվազուրկ և ունեզուրկ դարձրեցին մի ողջ ժողովրդի:

Դե ինչ, դիմավորե´ք ադրբեջանցիներին ծաղիկներով, ծափերով և զեյնաբ խանլարի երգերով: Իսկ պետությունը, նրա քաղաքացիների անվտանգությունն ու արժանապատվությունը պահած ազգային ուժերին ձերբակալեք, զրպարտեք ու մեղադրեք բոլոր անհավանական մեղքերի մեջ: Արցախը և Հայաստանն անվտանգ ու ամուր պահող նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, շինծու գործերով տարբեր դատարաններում են, իսկ իրենց Հայրենիքը` թշնամու ոտքի տակ ընկած:

Եվ սա կոչվում է խաղաղության դարաշրջան, որը բերելու է նոր բախումներ, ագրեսիաներ ու տարածքային կորուստներ:

Նիկոլի ընտրազանգված, Աստված է վկա, սա ձեր ընտրությունն է, դուք եք տերը և հեղինակը այս ստորացուցիչ ողբերգությունների:

Հազար ափսոս այն հայորդիներին, երկրապահներին, ովքեր ընկան ձեր կյանքն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելիս: Նրանք չգիտեին, որ զոհվել են հանուն ադրբեջանական բեռների անվտանգ տեղափոխման ու Հայաստանում թշնամու ազատ ելումուտի:

Հետաքրքիր է, այս ամենից հետո ի՞նչ են զգում ՀՀ ԶՈւ ծառայող մեր հայրենակիցները, երկրապահ կամավորները, բիզնեսով զբաղվող «հայրենասերները», ԱԺ ՔՊ մեծամասնության պատգամավորները, կարմիր ու սև բերետավորները, քաղաքական պատվեր կատարող քննիչներն ու դատավորները` հպարտությու՞ն, թե՞…»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031