Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ում հրապարակում է կատարել, որտեղ նշվում է․ «Մենք մեր աշխատանքն իրականացնում ենք 2053-ի տեսլականով և կազմել ենք 12-րդ զարգացման ծրագիրը, որը սահմանում է Թուրքիայի առաջիկա 5 տարվա ճանապարհային քարտեզը»։
Էրդողանը մասնավորապես նշել է.«Թուրքիայի խորհրդարանում կներկայացնենք զարգացման 12-րդ ծրագիրը, որը պատրաստել ենք ողջամտությամբ և մեր հասարակական և մասնագիտական կազմակերպությունների ու բիզնես աշխարհի ներդրումներով»։
5 տարվա զարգացման ծրագիրը բաղկացած է հետևյալ 5 առանցքային կետերից.
1․ որակավորում ունեցող մարդ, ամուր ընտանիք, առողջ հասարակություն
Կարդացեք նաև
2․ կայուն աճ, հզոր տնտեսություն
3․ կանաչ և թվային փոխակերպմամբ մրցակցային արտադրություն
4․ աղետներին դիմադրող բնակելի տարածքներ, կայուն միջավայր
5․ արդարության վրա հիմնված ժողովրդավարական լավ կառավարում
12-րդ զարգացման ծրագրի նպատակն է ունենալ միջինը 5% կայուն և հավասարակշռված աճ։ 2028-ին ազգային եկամուտը պիտի կազմի 1 տրլն 589 մլրդ դոլար, իսկ 1 շնչին բաժին ընկնող եկամուտը՝ 17․554 դոլար։
Կանխատեսում ենք, որ կլինի գործազրկության կրճատում մինչև 7․5%՝ տարեկան ապահովելով միջինը 3% զբաղվածության աճ:
Նպատակ կա ընթացիկ հաշվի դեֆիցիտը հասցնել զրոյին մոտ մակարդակի՝ ավելացնելով ապրանքների արտահանումը մինչև 375 մլրդ դոլարի, ինչպես նաև զբոսաշրջության եկամուտները ավելացնել (100 մլրդ դոլար)։
Նպատակադրվածություն կա գնաճը մշտապես իջեցել միանիշ թվի և մինչև 2028-ի վերջը այն հասցնել 4․7%-ի։
Աղբյուր` Ermenihaber