Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում վերլուծելով Արցախում եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները՝ այսօրվա աշխարհը համեմատեց եռացող կաթսայի հետ։
«Այն ամենը, ինչ սկսել է Արեւմուտքը իր աշխարհաքաղաքական վերաձեւումներն անելու սեփական գերակայությունը եւ ռազմական քաղաքական թելադրողի դիրքերը պահպանելու առումով, դեռ շարունակվելու է։ Նրանք այդ նպատակով տասնամյակներ տարբեր երկրներում ներդրումներ են իրականացրել, ցանցեր ստեղծել, եւ այսօր այդ ցանցերի արդյունքը մենք, ի դժբախտություն մեզ, տեսնում ենք Հայաստանում, Արցախում եւ այդպես էլ կտեսնենք Մերձավոր Արեւելքում ընդհանուր առմամբ։
Ես ավելի հակված եմ Գազայում տեղի ունեցածը դիտարկել որպես շատ լավ գիտակցված եւ նախապատրաստված գործողություն, ինչը նաեւ Արցախում տեղի ունեցած դեպքերի եւ էթնիկ զտման փորձնական դրսեւորման՝ Գազայում իրականացվող հաջորդ էտապն է»,-ասաց տիկին Աղաջանյանը
Խոսելով արցախցիների՝ Ադրբեջանին ինտեգրվելու Հայաստանի գործող իշխանության օրակարգի մասին՝ արտակարգ եւ լիազոր դեսպանը ընդգծեց, որ արցախցիների զանգվածային հեռանալը իրենց հայրենիքից իրենց համար անակնկալ էր։
Կարդացեք նաև
«Դա արդեն իսկ էթնիկ զտման դատավճիռ է։ Իսկ Էթնիկ զտումը մարդկության դեմ հանցագործություն է եւ ցեղասպանական գործողություն։ Դա նշանակում է, որ արեւմտյան այն երկրները, որոնք սատարում էին այդ գործընթացին, լռությամբ հանդուրժեցին այդ ամենը, իմ վերլուծությամբ, անգամ մասնակից եւ հեղինակ էին այդ ծրագրի, իրենք փաստացիորեն մեղսակից են հայ ժողովրդի ցեղասպանական գործողության»,-ասաց Ձյունիկ Աղաջանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ