Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականների համար կարճաժամկետ ծրագրերի իրականացման հետ մեկտեղ անհրաժեշտ է վերջիններիս համար կայուն կենսապայմանների ապահովումը

Հոկտեմբեր 17,2023 20:15

Հոկտեմբերի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկին:

Կողմերը քննարկել են 2023թ. սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական հարձակման հետևանքով Հայաստան բռնագաղթած 100.000-ից ավել փախստականներին ընդունելու ուղղությամբ մինչ օրս իրականացված աշխատանքները, առկա մարտահրավերները, խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Ընդգծվել է, որ փախստականների համար կարճաժամկետ ծրագրերի իրականացման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև վերջիններիս համար կայուն կենսապայմանների ապահովումը:

Զրուցակիցները առաջնային նշանակություն են տվել աշխատանքի արդյունավետ համակարգման խնդիրներին, նշելով Կառավարություն–ՄԱԿ փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակ, միջազգային և տեղական կազմակերպություններ փոխգործակցության կարևորությունը:

Նշվել է ստեղծված իրավիճակում միջազգային դոնոր հանրության կողմից հումանիտար աջակցության նշանակությունը և այդ գործընթացում ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի՝ որպես մասնագիտական գործակալության դերը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031