Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի դատավարությունը մոտեցել է ավարտական փուլին. կողմերը հանդես են գալիս լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդություններով

Հոկտեմբեր 17,2023 19:44

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Բարսեղ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, Գևորգ Հարությունյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ նախորդ նիստին մեղադրանքի կողմը միջնորդել է գործով որպես ապացույց հետազոտել և կցել ՊԵԿ-ին հասցեագրված հարցումների պատասխանները, պաշտպանության կողմը ևս միջնորդեց՝ գործին կցել և որպես ապացույց հետազոտել Վիճակագրական ծառայությանը, ՃՈ-ին հասցեագրված հարցման պատասխանները։ Միջնորդություններին ծանոթանալու համար կողմերին ժամանակ էր տրվել։ Դիրքորոշումները ներկայացվեցին այսօրվա նիստում։

Պաշտպան Ամրամ Մակինյանն արձանագրեց, որ ստացված տվյալները ցույց են տալիս, որ «Մաքսհուր» ընկերությունը չէր կարող նման ծավալի մատակարարումներ իրականացնել։ 2013թ ընթացքում «Մաքսհուր» ընկերությունը «Ֆլեշ» և «Սի Բի Էս» ընկերություններից ձեռք է բերել, ընդհանուր առմամբ 2մլրդ 53 մլն 745 հազար 794 դրամի ապրանքներ, և, եթե ընկերությունն ի վիճակի լիներ նման մատակարարումներ իրականացնելու, ապա ապրանք ձեռք չէր բերի ընկերություններից։ Պաշտպանության կողմը նաև միջնորդեց՝ փորձաքննություն իրականացնել։ Դատարանը հեռացել է առանձին սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 12։00-ին։

Դատավարությունն, ըստ էության, մոտեցել է ավարտական փուլին. կողմերը հանդես են գալիս լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդություններով, որին արդեն կհաջորդի դատական վիճաբանության փուլը, որի ժամանակ էլ պարզ կդառնա դատախազության դիրքորոշումը՝ երրորդ նախագահին ներկայացված մեղադրանքի վերաբերյալ։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Աղբյուր` Փաստինֆո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031