Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 514 մլն դրամ վնասը

Հոկտեմբեր 17,2023 17:34

2023 թվականի հունիսի 22-ին Պետական եկամուտների կոմիտեից հաղորդում է ստացվել Քննչական կոմիտե՝ անհատ ձեռնարկատեր Ա.Մ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու վերաբերյալ։

2023 թվականի հունիսի 23-ին վարույթն իրականացնող մարմինը, արձանագրելով, որ հաղորդումը չի պարունակում առերևույթ հանցանքի մասին տեղեկություններ, քրեական վարույթ չի նախաձեռնել, ինչի մասին գրավոր տեղեկացրել է հսկող դատախազին:

2023 թվականի հունիսի 26-ին դատախազը չի հաստատել քննիչի կողմից վարույթ չնախաձեռնելու օրինականությունը և հանձնարարել՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) նախաձեռնել քրեական վարույթ, իրականացնել նախաքննություն:

Դատախազի հանձնարարության արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հիմնավորվել է, որ Ա.Մ.-ն, լինելով անհատ ձեռնարկատեր, առանձնապես խոշոր չափերի հարկերը չվճարելու նպատակով՝ 2020-2023 թվականների ընթացքում հաշվարկների մեջ ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 513 մլն 917 հազար 628 դրամի վնաս:

Նախաքննության ընթացքում Ա.Մ.-ն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը և չի առարկել, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվի Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված (ոչ արդարացնող) հիմքով:

2023 թվականի հոկտեմբերի 13-ին դատախազը Ա.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացրել՝ ոչ արդարացնող հիմքով:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031