Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե 7 օրվա համար Սամվել Շահրամանյանն է մեղավոր, բա էն 5 տարվա համար ո՞վ է մեղավոր․այնպես չէ, որ մինչ այդ 7 օրը Արցախում ամեն ինչ լավ է եղել»․ Շարմազանով

Հոկտեմբեր 17,2023 17:09

Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական է։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Դիտարկմանը, որ այդ փաստաթուղթը ստորագրած Սամվել Շահրամանյանի ընտրվելը ընդդիմադիրները ողջունել են, նույնիսկ հայտարարել, թե բեկում է լինելու, Շարմազանովը պատասխանեց․ «Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո Սամվել Շահրամանյանն ունեցավ քաղաքական կամք ծանրագույն վիճակում, ամենախայտառակ վիճակում փորձել իր վրա վերցնել պատասխանատվությունը։ Նա, իհարկե, գիտակցում էր իրավիճակը։  Ինչո՞ւ գնացին այդ քայլին, որովհետեւ հայ ժողովրդի նպատակն է եղել, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում։ Այն, ինչ Նիկոլ Փաշինյան էր առաջարկում, դա Արցախը Ադրբեջանի կազմում լինելն է։ Շատ հեշտ է այսօր Երեւանում գնահատականներ տալ Արցախի ղեկավարությանը։ Սամվել Շահրամանյանը ճակատին ատրճանակը դրած ստորագրել է, եթե չստորագրեր՝ 100 հազար մարդ այստեղ չէր գա։ Եթե 7 օրվա համար Սամվել Շահրամանյանն է մեղավոր, բա էն 5 տարվա համար ո՞վ է մեղավոր։ Այնպես չէ, որ մինչ այդ 7 օրը Արցախում ամեն ինչ լավ է եղել։ Արցախը հանձնվել է այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը դարձել է վարչապետ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031