Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, միության և զարգացման հարցերով պետքարտուղար Ջեյմս Քլևերլին հեռախոսազրույց են ունեցել:
🔹Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակը, կարգավորման ներկա վիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։
🔹Բայրամովը, մանրամասն տեղեկացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող, այսպես կոչված, «տեղական հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում Ղարաբաղի շրջանում անօրինական հայկական զինված ուժերը, որոնք մշտական վտանգ են ներկայացրել, դադարել են գոյություն ունենալ»: