Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով․ «Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Լեւոն Մնացականյանը արժանապատիվ նավապետի նման խորտակվող նավը չլքեցին»

Հոկտեմբեր 17,2023 16:38

«Ցինիզմի բացահայտ դրսեւորում է։ Ես կարծում եմ, որ մենք այլեւս զարմանալու տեղ չունենք, բայց կապիտուլյանտը ամեն իր ելույթով, ամեն իր նոր գործունեությամբ ավելի ցինիկաբար է հանդես գալիս եւ ցինիզմի նորանոր գագաթներ է նվաճում»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Եվրախորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։

Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանը ուրիշներին մեղադրում է, որ մեզ միայնակ են թողել Ադրբեջանի ագրեսիայի դեմ, բայց հենց ինքը՝ Փաշինյանն է Արցախը միայնակ թողել․ «Ինչ է նշանակում կանգնել ու ուրիշներին մեղադրել միայնակ լինելու մեջ։ Սա ասում է մարդ, որն Արցախը միայնակ է թողել։ Նիկոլ Փաշինյանը բողոքում է դաշնակիցներից, որ իրեն միայնակ են թողել։ Ալամ աշխարհը իրավունք ունի դաշնակիցներից, միջազգային հանրությունից բողոքելու, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը։ Սա ասում է մարդ, որը սեպտեմբերի 19-ին պատերազմի օրը ուղիղ եթեր էր մտել ու հայտարարել, որ չնայած այնտեղ հայերին թուրքերը կոտորում են, բայց ինքը չի խառնվելու, մեկ օր անց էլ ասում է՝ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա, ու հետո այդ խոսքերը ՄԱԿ-ում Բայրամովը Արարատ Միրզոյանի երեսին է շպրտել»։

Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանը «իզմեր» չունեցող նեոբոլշեւիկ է․ «Նրա հոգեւոր հայրերը բոլշեւիկներն են, եւ երբ 1921 թվականին եկան իշխանության, սկսեցին դատել Սարդարապատի հերոսներին։ Նիկոլ Փաշինյանն էլ Արցախի հերոսներին է դատում»։

Անդրադառնալով Սամվել Բաբայանին, Շարմազանովն ասաց՝ մարդ, որը 1990-ականների հաղթանակի հետ էր ասոցացվում, այսօր դարձել է նավը առաջին լքողը․ «Իսկ դուք գիտեք նավն առաջին ովքեր են լքում։ Իսկ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Լեւոն Մնացականյանը արժանապատիվ նավապետի նման խորտակվող նավը չլքեցին։ Մինչեւ ամենավերջին պահը մնացին իրենց տեղում, իսկ Սամվել Բաբայանն առաջիններից էր, որ լքեց»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031