Սենթ-Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ տղամարդկանց եւ կանանց առաջնությունում մնացել է անցկացնել եզրափակիչ տուրը:
Նախավերջին՝ 10-րդ տուրում, Լեւոն Արոնյանը եւ Տաթեւ Աբրահամյանը հաղթանակ են տարել, իսկ Սամուել Սեւյանը համաձայնել է ոչ-ոքիի:
Տաթեւը 6,0 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում, Լեւոն Արոնյանը ունի 5,0 միավոր եւ հինգերորդն է տղամարդկանց առաջնությունում: Իսկ Սամուել Սեւյանը իր ավագ հայրենակցին զիջում է մեկ միավոր: Նա առայժմ յոթերորդն է:
Գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան առաջնության ավարտից մեկ տուր առաջ իր անվան դիմաց գրանցել է 7,5 միավոր եւ անհասանելի դարձել մրցակիցների համար՝ ժամանակից շուտ նվաճելով տղամարդկանց ԱՄՆ չեմպիոնի տիտղոսը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ