Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանչիսկոս Պապ. Կարելի չէ խօսիլ ընկերային անվտանգութեան մասին եթէ չկայ համընդհանուր անվտանգութիւն

Հոկտեմբեր 17,2023 16:34

Vaticannews. Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը հարցազրոյց մը ունենալով Արժանթինէն Télam հաղորդամիջոցին հետ անդրադարձաւ ճգնաժամի, աշխատանքի, արուեստական բանականութեան, սիւնհոդոսի եւ յոյսի նիւթերու մասին։

Ճգնաժամի նիւթը

«Ճգնաժամ բառը ինծի շատ հաճելի է որովհետեւ ունի ներքին շարժումը մը։ Սակայն ճգնաժամէն կարող ենք դուրս գալ դէպի վեր, դուրս չենք գար փոխզիջումներով» ըսաւ Սրբազան Հայրը յորդորելով սորվեցնել երիտասարդները ճգնաժամերը յաղթահարել, որովհետեւ այս մէկը հասուն կը դարձնէ։

Ընդհանուր անվտանգութիւնը

Խօսելով Պատերազմին մասին ֆրանչիսկոս Պապ կոչ ըրաւ համընդհանուր անվտանգութեան համար երկխօսութեան միջոցաւ, ըսելով որ կարելի չէ խօսիլ ընկերային անվտանգութեան մասին եթէ չկայ համընդհանուր անվտանգութիւն։

Խաղաղութեան եւ ընդհանուր բարօրութեան կերտման համար Ֆրանչիսկոս Պապ յորդորեց մարդկութիւնը գիտակցելու իրենց ինքնութիւնը։ Չէ կարելի երկխօսիլ ուրիշին հետ եթէ չ՝ունինք գիտակցութիւնը թէ ուրկէ կը մեկնինք։

Վազգէն Աբարդեան – Վատիկան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031