Shamshyan.com. Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Արաբկիր շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին, և հայտնել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մանուշյան փողոցի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները Մանուշյան 72 հասցեի աշխատավայրում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի՝ 37-ամյա Վյաչեսլավ Պոնոմորյովի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Հայաստանում Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարարի տեղակալի ներկայացուցիչն է:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: