Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է

Հոկտեմբեր 17,2023 15:01

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՀՈՌՈՄԻ ՆԱԽԱԿՐԹԱԿԱՆ» ՀՈԱԿ-ում: Արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզում խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը (Շիրակի մարզ, գ. Հոռոմ):

Մասնավորապես՝

– սննդի կառույցը  կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և ապահովվի հիգիենիկ աշխատանքային պայմաններ,

– խոհանոցում գազօջախի, աշխատասեղանների, հումքի լվացման, ինչպես նաև երեխաների ձեռքերի լվացման լվացարանի հարակից պատերի և հատակի անջրանցիկ, չներծծող շերտի որոշ հատվածներ եղել են վնասված՝ միացման հատվածներում առկա են եղել բացվածքներ,

– խոհանոցի առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը և գոլորշու խտացումը,

– աշխատանքային մակերևույթները՝ հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները, պահվել են ոչ նորոգ ու բարվոք վիճակում, սննդի կառույցը ապահոված չի եղել չորացման հիգիենիկ սարքերով:

Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031