Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Հոկտեմբեր 17,2023 14:39

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գարեգին Անդրեասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, Երևան-Սևան մայրուղի):

Մասնավորապես՝

– սննդի կառույցի հատակը, պատերը, առաստաղները և խոհանոցի դուռը չեն ունեցել հարթ մակերես, անջրանցիկ, չներծծվող շերտը եղել է վնասված, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,

– աշխատանքային մակերևույթները, դարակաշարերը և աշխատասեղանները՝ ներառյալ սարքավորումների և հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները, կառուցված են եղել հիգիենայի պահանջները չբավարարող նյութերից,

– չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031