Այսօրվա իրադարձությունը կարևոր է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների համար և վկայում է այդ հարաբերությունների բարձր դինամիկայի մասին։
🔹️ Կարևոր է ընդգծել, որ մեր հարաբերությունները հենվում են ընդհանուր արժեքային համակարգի վրա, և ժողովրդավարությունը մեզ համար՝ ՀՀ-ի համար ռազմավարական ընտրություն է, և ոչ թե հանգամանքներով թելադրված պատեհություն։
🔹️ Հայաստանի Կառավարությունը հանձնառու է «Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի լիակատար իրականացմանը։
🔹️ Ակնհայտ է, որ Եվրամիության ինստիտուտների շրջանում Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու վերաբերյալ առկա է կոնսենսուս։
Կարդացեք նաև
🔹️ Մի շարք մարտահրավերների հաղթահարման գործում մենք ակնկալում ենք Եվրամիության ծանրակշիռ աջակցությունը։
🔹️ Ուզում եմ, որ բոլորս լավ հասկանանք իրադրությունը. 100 000 մարդ միանգամից մեկ շաբաթվա ընթացքում տեղահանվել է, էթնիկ զտման է ենթարկվել և տեղափոխվել Հայաստան. մենք այս հարցում ակնկալում ենք միջազգային հանրության՝ այդ թվում Եվրամիության աջակցությունը՝ ներառյալ բյուջետային աջակցության տեսքով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարություններով եւ պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:
Քաղաքացիական պայմանագիր
Էս ում? է հեքիաթներ պատմում քաղաքացիներին ծեծող կարմիր բերետավորների գերագույն հիստերիկ հրամանատարը, իրեն քննադատողների վրա ծանր հոդվածներ կարել տվող հիշաչար մանրախնդիրը, ժողովրդավարությունից կիլոմետրերով հեռու բռնապետիկը, չագուչով սպառնացողը։