Բաքվի զինվորական դատարանում դատախազը Վագիֆ Խաչատրյանի գործով հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել։
«Ես մարտական գործողությունների չեմ մասնակցել, ճանաչել եմ այնտեղ ապրող ադրբեջանցիներին, մենք մտերիմ էինք»,-հայտարարել է նա:
Դատարանը հնչեցրել է նաև մի քանի տասնյակ հայերի անուններ, որոնք իբրև թե Վագիֆ Խաչատրյանի հանցակիցներն են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանում հայերեն բացատրել են իր իրավունքները։
Կարդացեք նաև