Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու իրական հնարավորություններ կան։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ԱԳՆ-ի հաղորդագրությունը, կողմերը քննարկել են ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները։
Ըստ ԱԳՆ-ի տեղեկատվության՝ Բայրամովը Բերբոքին ասել է, որ «Ադրբեջանի տարածքային ինքնիշխանության վերականգնումից հետո» Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու իրական հնարավորություններ կան, և որ «Բաքուն հուսով է` այդ հնարավորությունները դրական կգնահատվեն Հայաստանի կողմից»։