Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանում հայերեն բացատրել են իր իրավունքները

Հոկտեմբեր 17,2023 11:31

Բաքվում մեկնարկել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, որը Ադրբեջանի ուժայինների կողմից առևանգվել էր Լաչինի միջանցքում տեղադրված անցակետից այս տարվա հուլիսին։

Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը, Խաչատրյանի գործող պաշտպան Նաթիգ Բեյբալաևը հրաժարվել է նրա պաշտպանությունից՝ առողջական խնդիրների պատճառով։ Խաչատրյանը հայտարարել է, որ դեմ չէ նոր փաստաբան նշանակելուն։ Նրա պաշտպանությունը ստանձնել է Ռադմիլա Աբիլովան։ Ըստ տեղեկատվության՝ Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանում հայերեն բացատրել են իր իրավունքները։

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանի գործով նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 13-ին։ Բաքուն Վագիֆ Խաչատրյանին վերագրում է մի շարք ծանր հանցանքներ, գործով տուժող է ճանաչվել 59 անձ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031