Տարածաշրջանային անվտանգության ապահովման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների լուծման, Ադրբեջանի կողմից բռնի անհետացած և ձերբակալված անձանց ազատ արձակման նպատակով անհրաժեշտ են միջազգային հանրության հրատապ առարկայական քայլերը և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը:
Այս և կարևորագույն այլ հարցեր են բարձրաձայնվել այսօր Բունդեսթագում:
ՀՀ ԱԺ պատվիրակության կազմով հանդիպել ենք Բունդեսթագի պատգամավորներ՝ ՔԴԿ խմբակցության մարդու իրավունքների հարցերով ավագ պատգամավոր և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կնուտ Աբրահամի և ՔԴԿ արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Յուրգեն Հարդտի հետ:
Քննարկվել են մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման հնարավորություններն ու ուղիները: Ներկայացվել են խաղաղության օրակարգի շուրջ հայկական տեսակետը, տարածաշրջանային դերակատարների նկատմամբ ՀՀ հարաբերությունների առանցքային դրույթները, ԵՄ արժեքներին հավատարիմ մնալու ՀՀ հանձնառությունը։
Կարդացեք նաև
Ռուստամ Բաքոյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր