Լրահոս
Օրվա լրահոսը

Ունակ կը լինի՞ ժողովուրդը պայքարը շարունակելու մինչեւ նպատակի իրագործումը, այլընտրանքը Հայաստանի կործանումն է. «Դրօշակ»

Հոկտեմբեր 17,2023 10:55

Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ միջնորդի մենաշնորհին յաւակնող Ռուսաստանը յանուն Արցախի կամ Հայաստանի որեւէ ցանկութիւն չի դրսեւորում յարաբերութիւնները փչացնելու Ազրպէյճանի, ինչպէս նաեւ Թուրքիայի հետ, երբ վերջիններիս հետ շաղկապուած է ճանապարհային, գումակային, տնտեսական, ի հարկէ` քաղաքական զանազան կարեւոր գործօններով: Սրանով հանդերձ, օրեր անց եղաւ տեղեկատուական արտահոսք` փաստող, որ շահագրգիռ դաշնակից երկու տէրութիւնները ձեռքերը լուացած եւ մի կողմ քաշուած չեն եղել: Ինչպէս յայտնեց ռուսաստանաբնակ արեւելագէտ Կարինէ Գէորգեանը. «Փաշինեանը ստել է` ասելով, որ ռուսական խաղաղապահ զօրախումբը չի միջամտում իրավիճակին: Ես կարող եմ կիսուել ներքին տեղեկութիւններով: Շոյկուն այցելել է Թեհրան, որտեղ ռուսական եւ իրանական կողմերն առաջարկել են լուծում, որը կարող է իրականացուել իրավիճակը փրկելու` անարիւն լուծման համար: Լուծումը շատ խոստմնալից էր, բայց դրա համար անհրաժեշտ էր Փաշինեանի համաձայնութիւնը` օգտագործելու Հայաստանի տարածքը որպէս յենարան: Սակայն Փաշինեանը վախկոտօրէն հրաժարուեց` ամբողջ աշխարհին յայտարարելով, որ Ռուսաստանը ոչինչ չի անում»: Ըստ Կարինէ Գէորգեանի, Շոյկուի եւ Իրանի ՊՆ նախարարի հանդիպմանը երեք անգամ հրաւիրուել է Հայաստանի ՊՆ նախարար Սուրէն Պապիկեանը, սակայն նա մերժել է: Այսպիսով, եւս մէկ անգամ ակնյայտ է դառնում, որ ամբողջովին Արեւմուտքի ու թուրք-ազրպէյճանական զոյգի խամաճիկը դարձած Նիկոլ Փաշինեանը պատրաստ է փաստացի մասնակիցը դառնալ Արցախի վերջնական կործանմանն ու արցախահայութեան ցեղասպանութեանը, բայց ունակ չէ կամ չի ցանկանում հրաժարուել Արեւմուտքի ու ազրպէյճանաթուրքական քաղզոյգի առջեւ ունեցած ծառայութիւնից:

Այս օրերին բացայայտուող տեղեկատուութիւնից յայտնի դարձաւ նշանաւոր ստախօսի եւս մէկ կեղծիքը.  պարզւում է, որ Ռուսաստանը չի հրաժարուել Հայաստանին զէնք վաճառելուց, հրաժարուողը եղել է Հայաստանը, որի իշխանութիւնը նոյնիսկ գնուած զէնքը չի ներկրել Հայաստան: Հայաստանի ղեկավարութիւնը նոյն կերպ հրաժարուել ու հրաժարւում է ռազմական համագործակցութիւնից այն միակ երկրի հետ, որի շահերից է առակայականօրէն բխում Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն ու սահմանների անձեռնմխելիութիւնը: Նիկոլ Փաշինեանը անգամ 44-օրեայ ճակատագրական պատերազմի օրերին հրաժարուեց օգտուել իր դաշնակիցների օժանդակութիւնից, որովհետեւ դա լաւ չէին ընդունելու վերջիններիս, ինչպէս եւ` Հայաստանի թշնամիները: Իսկ արդէն վերջին ժամանակներում Հայաստանի իշխանութիւնը մերժեց Ռուսաստանի հետ ռազմական համագործակցութիւնը, անցել է յարաբերութիւնների բացայայտ սրման, միեւնոյն ժամանակ Հայաստանում կազմակերպում է հայ-ամերիկեան զօրավարժութիւններ: Բոլորովին աւելորդ չէ շաղկապելը Ռուսաստանին անհանգստացնող այս զօրավարժութիւնների փաստը ճիշդ հաշուարկով Արցախի վրայ ազրպէյճանական յարձակման փաստի հետ: Ակնյայտօրէն Հայաստանի բախտախնդիր ու ազգադաւ ղեկավարին գայթակղում է Զելենսկու «փառքը»:

Հայ ժողովուրդը կարծես թէ ոտքի է ելել դաւաճան ու հայրենակործան իշխանութեանը անպայմանօրէն հեռացնելու վճռակամութեամբ: Ունակ եւ գիտակից կը լինի՞ ժողովուրդը` չնահանջելու, պայքարը շարունակելու մինչեւ նպատակի վերջնական իրագործումը: Իրականութիւնը փաստւում եւ վճռւում է հէնց հիմա, իսկ այլընտրանքը դաւաճանուած Հայաստանի կործանումն է:

Հոդվածն ամբողջությամբ՝ ՀՅԴ «ԴՐՕՇԱԿ» պաշտոնաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031