«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» հարցերին պատասխանել է Նուբարաշեն ՔԿՀ–ում գտնվող «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու համանուն խմբակցության նորընտիր անդամ Արտակ Գալստյանը:
– Հանրության շրջանում մինչեւ հիմա էլ «մութ է մնացել»՝ «Հանրային Ձայն» խմբակցության ավագանու անդամները քաղաքապետի ընտրությանը մասնակցելով, բայց դեմ քվեարկելով ինչպե՞ս ապահովեցին Տիգրան Ավինյանի ընտրվելը, ինչի մասին պնդում են «Մայր Հայաստան»-ից ու «Ազգային առաջընթացից»:
– «Հանրային Ձայնն» իր որոշումներն ընդունում է առանց էմոցիաների, միմիայն քաղաքական նպատակահարմարությունից եւ ժողովիդի շահերից ելնելով։ ՔՊ-ն, նույնիսկ «Հանրապետության» հետ դաշինքով, ընտրության արդյունքներով իշխանազրկվեց Երեւանի ավագանիում եւ առանց ընդդիմության՝ չի կարող ընդունել որեւիցե որոշում։ Արձանագրվեց նաեւ, որ ՔՊ-ն կորցրել է իր լեգիտիմությունը Երեւան քաղաքում։ ՔՊ-ի թիկունքը ընդդիմադիր դաշտի անվան տակ պահող ուժերն էլ զրկվեցին միակ «ընդդիմադիրը» լինելու մենաշնորհից։ Այլ կերպ ասած՝ յոթ մանդատով «Հանրային Ձայնի» մուտքն ավագանի դրեց ներկա-նախկին կամ սեւ ու սպիտակ երկիրը կործանող խաղի վերջի սկիզբը: Այս պարագայում, տալ հնարավորություն ՔՊ-ին նոր ընտրություններով շտկել իրավիճակը, մեր կողմից կլիներ հիմարություն եւ մեծ նվեր իշխանությանը։ Նոր ընտրությունն ամենաշատը ՔՊ-ին էր պետք, որ վարչական ռեսուրսի կիրառմամբ եւ տոտալ բռնաճնշումներով շտկի վերը նկարագրված իրենց համար խայտառակ իրավիճակը: Մենք բոյկոտին չմասնակցելով՝ դա ենք կանխել, եւ սա ճիշտ որոշում էր։ Բացի այդ, սահմանային այս իրավիճակում, 100 հազար փախստականների առկայության դեպքում՝ պետությունը նոր ընտրությունների տանելը հարված է ՀՀ-ին թիկունքից։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: