Ինչո՞ւ է Ադրբեջանի համար ամբողջ Արցախը բռնազավթելուց հետո էլ այդքան կարևոր «ռևանշիսզմի» թեման։
Նախ՝ Ադրբեջանը կարող է Հայաստանում «ռևանշիստական ուժերի», «ռևանշիզմի» թեման օգտագործել նոր ագրեսիա նախապատրաստելու համար։ Չէ՞ որ Բաքուն ռազմական գործողություններ սկսելուց առաջ միշտ ինչ-որ արհեստական պատճառաբանություններ է հնարում։
Այս անգամ էլ Ադրբեջանը ռազմական գործողություններ կարող է սկսել Հայաստանի դեմ՝ «ռևանշիզմ» վերնագրով, հատկապես, որ թուրքական և ադրբեջանական մամուլում որոշ հրապարակումներ են արվել այն մասին, թե «արցախցի անջատողականներից» կազմված զինված խմբավորումներին Հայաստանը տեղակայում է Ադրբեջանի սահմանամերձ վայրերում՝ մասնավորապես Սյունիքում, որպեսզի հետագայում օգտվեն ռևանշի դիմելու հնարավորությունից։
Մյուս կողմից էլ՝ շատ տրամաբանական է թվում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի «ռևանշիստական» փորձերի մասին խոսակցությունները Բաքվի լուրջ անհանգստությունների արդյունքն են։ Խոսքն այն մասին է, որ Թուրքիայում և Ադրբեջանում կոնկրետ մտահոգություններ կան՝ կապված այն հանգամանքի հետ, որ Հայաստանում հանկարծ ազգային ուժերը կարող են իշխանության գալ։ Ու այս տեսանկյունից թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի դողում է Փաշինյանի՝ իշխանության մնալու համար։ Պատահական չէ, որ 2021 թվականի փետրվարին, երբ ՀՀ ԶՈւ ԳՇ-ն կառավարության և Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, Թուրքիայից ամենաբարձր մակարդակով դատապարտեցին զինվորականների այդ քայլը։
Կարդացեք նաև
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։