Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երդմնակալության նիստն իրավազոր չէր, Ավինյանի ստորագրած որոշումները կարող են վիճարկվել եւ համարվել ապօրինի. «Հրապարակ»

Հոկտեմբեր 17,2023 10:10

Չնայած անցած ուրբաթ արքունական ծիսակատարությամբ իրականացվեց Երեւանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանի երդմնակալությունը, սակայն թագավորը, նույն ինքը՝ Ավինյանը, օրենքի պահանջներին համապատասխան չի ստանձնել քաղաքապետի լիազորությունները։ Բանն այն է, որ ընտրված քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է երդմնակալության արարողությամբ, որը, Երեւանի ՏԻՄ օրենքի համաձայն, համարվում է հատուկ նիստ։ Եվ այդ նիստը պետք է հրավիրվի բոլոր կանոնների պահպանմամբ, մանավանդ` քվորումի: Մինչդեռ երդմնակալության նիստին չեն մասնակցել մյուս 3 խմբակցությունները, եւ դրանով իսկ քվորում առկա չի եղել:

Այսինքն՝ Տիգրան Ավինյանի ստորագրած բոլոր որոշումները կարող են վիճարկվել եւ համարվել ապօրինի, քանի որ երդմնակալության նիստն իրավազոր չէր։ Երեւանի ՏԻՄ օրենքի 47-րդ հոդվածով սահմանվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնումը, որով ասվում է. «Քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում»։ Տիգրան Ավինյանը քաղաքապետ ընտրվեց հոկտեմբերի 10-ին, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետում՝ ընտրվելուց հետո երրորդ օրը, պետք է օրենքի ուժով նիստ հրավիրվեր, որպեսզի նա երդվեր եւ ստանձներ քաղաքապետի լիազորությունները։ Ի դեպ, «օրենքի ուժով հրավիրված նիստում» ձեւակերպումը վերաբերում է բացառապես նիստի օրվան եւ ոչ իրավազորությանը, իսկ ավագանու այս նիստը հատուկ է նրանով, որ ավագանու որոշումների փոխարեն իրականացվում են քաղաքապետի երդումը եւ պաշտոնի ստանձնումը։ «Երեւանի մասին» ՏԻՄ օրենքի 29-րդ հոդվածն էլ ասում է․ «Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին»: Երեւանի ավագանին ունի 65 անդամ, ինչը նշանակում է, որ առնվազն 33 անդամ պետք է ինաուգուրացիայի օրը գրանցվեր եւ մասնակցեր հատուկ նիստին, որպեսզի հրավիրված նիստը համարվեր իրավազոր։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031