«Երբ լարվածությունը Հայաստանում ու Հայաստանի շուրջ թեթևանա, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Սնուփ Դոգը կգա, հետաձգված համերգը կտա ու կգնա», ասաց «Դոպինգ սփեյս» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկի որդին)։ Ըստ նրա՝ մեգաաստղը կարող էր ընդհանրապես հրաժարվել ելույթից ու ասեր՝ փողը տվել եք, հետո ասել՝ մի արի, ես էլ չեմ եկել։ Բայց չէ, ինքը չի հրաժարվում․ պատրաստ է այստեղ երգել, միայն թե ազատ օրեր ունենա։
«Ես խնդիր չունեմ ելույթ ունենալու, հասկանում եմ՝ ինչ իրավիճակ է երկրում։ Ցավում եմ ձեզ պատուհասած դժվար իրավիճակի համար։ Շատ լավ կլիներ, որ հանգիստ լիներ, գայինք, ժողովրդի հետ ուրախանայինք, բայց եթե վիճակն այդպիսին է, ոչինչ, երբ հանդարտվի ու գտնեք, որ հարմար պահ է, հրավիրեք, ես կգամ` անվճար կերգեմ ու կգնամ»,-փոխանցեց Պետրոսյանը՝ Դոգի հետ զրույցից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: