Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Հոկտեմբեր 16,2023 23:00

Հակարիի կամրջից գրեթե ուղիղ Հ1-ի տաղավարում հայտնված Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա՝ Քր․ Օրենսգրքի երկու հոդվածով, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։

Ս․ Բաբայանը` մի շարք լրատվամիջոցներով նույնպես, առիթը բաց չի թողնում Բաքվում գերեվարված  Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հարցում,    զուգահեռաբար  ինքն իրեն առաջադրելով որպես Հայաստանում բռնի տեղահանված Արցախահայերի առաջնորդ։

Զուգահեռներն ու պատճառահետևանքային կապերն ավելի քան խոսուն են և ակնհայտ։ Իսկ միջազգային հարթակներում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելն ու Արցախի Հանրապետության նկատմամբ իրագործված տիեզերական դավաճանությունը   վերջին յոթ-ութ օրերի մեջ տեղավորելը մեղմ ասած՝ անբարոյական է։

Ինչևէ, ես՝ աներևակայելիորեն ոգևորված ՀՀ Գլխավոր դատախազության խիստ օպերատիվ գործունեությունից, հանցագործության մասին հաղորդում եմ  ներկայացնում՝ երկու դրվագով։

  1. Ո՞ւմ անունից, ի՞նչ մանդատով, լիազորություններով և ի՞նչ բովանդակությամբ է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
  2. Քրեական գործ հարուցել և վարույթ իրականացնել Նիկոլ Փաշինյանի և այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր ձախողել են Սահմանադրությամբ և Անկախության Հռչակագրով իրենց վերապահված պարտականություններն ու հանձնառությունները, շեղվել են վերոհիշյալ փաստաթղթերում ամրագրված Հայոց պետականության հիմնարար սկզբունքներից և համազգային նպատակներից,  տապալել են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

 

ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031