Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանության Վաղարշապատի բաժին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ստացել է հատուկ հաղորդում, որով քրեակատարողական հիմնարկի բժշկական մասնաշենքի կալանավորված անձ Մ․ Գ-ն, հայտնում է, որ նույն մասնաշենքի դատապարտյալ Ս․Մ․-ն իրենից պահանջել է 100 հազար դրամ՝ բջջային հեռախոս բերելու նպատակով։
Վերջինս, սակայն հեռախոսը տեղ չի հասցրել ՝ պատճառաբանելով, որ ՔԿՀ–ի ծառայողները գտել են հեռախոսն ու առգրավել։ Մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 24-ին Ս․ Մ․-ն կրկին Մ․Գ․-ից պահանջել է 100 հազար դրամ, որը փոխանցվել է Ս․Մ.-ի կողմից տված հաշվեհամարին։ Այս անգամ նույնպես հեռախոսը տեղ չի հասել։
Ավելին, Ս.Մ-ն ապտակել եւ բռունցքով հարվածել է Մ.Գ.-ի որովայնին, որպեսզի պատահածի մասին վերջինս չդիմի ոստիկանություն։ Մ․ Գ․-ն նաեւ հայտարարել է, որ իր եւ Ս․Մ․-ի միջեւ տեղի է ունեցել նաեւ սեքսուալ բնույթի անառակաբարո գործողություն։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին:
Կարդացեք նաև