«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասով քրեական գործ է հարուցել Սամվել Բաբայանի ներկայացրած հաղորդման հիման վրա։
Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածով՝ «Զինվորական պաշտոնեական անփութությունը» և «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելը կամ թողնելը»։
Շատ կարևոր է պարզել Արցախում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների մանրամասները և պատժել բոլոր մեղավորներին՝ ինչպես Արցախում, այնպես էլ՝ Հայաստանում, բայց այս ամենում կա կարևոր մի հանգամանք․ ի՞նչ գործ ունի Հայաստանի դատախազությունը Արցախում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործության հետ։
Կարդացեք նաև
Ենթադրյալ մեղավորները ինչպե՞ս են խախտել Հայաստանի Քրեական օրենսգիրքը, նրանք Հայաստանի զինվորականնե՞ր են, Հայաստանի մարտական տեխնիկա՞ն են հանձնել հակառակորդին։
Իշխանությունները շաբաթներ առաջ վայնասուն էին դրել, իբր Արցախում ստորագրած փաստաթղթում նշված «Հայաստանի զինված ուժեր» արտահայտությունը վնասում է Հայաստանին։
Իսկ հիմա ի՞նչ կասեք, պարոնայք խառնակիչներ»։