Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկլավների թեման, ենթադրում եմ, դելիմիտացիայի պրոցեսի մաս է լինելու». Վահան Կոստանյան. «Ազատություն»

Հոկտեմբեր 16,2023 20:22

Հայկական կողմն, ըստ անհրաժեշտության, բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար, հայտարարեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով լրագրողների հարց, թե ինչպե՞ս է Հայաստանը վերաբերում մոսկովյան հարթակներում բանակցություններ անցկացնելու մասին Բաքվից և Մոսկվայից հնչող հայտարարություններին:

«Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել մեր հարևանների հետ և հարթակն ամենևին էլ առաջնայինը չի: Միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ մեր գործընկերները, որոնց ներկայությամբ տեղի են ունենում այս քննարկումները ադրբեջանական կողմի հետ, չփորձեն ի հաշիվ Հայաստանի Հանրապետության շահերի իրենց երկկողմ օրակարգերն առաջ մղեն», – ասաց Կոստանյանը:

«Ազատության» հարցին՝ հոկտեմբերի վերջին նախատեսվող բրյուսելյան հանդիպման ընթացքում ակնկալվո՞ւմ է փաստաթղթի ստորագրում, Վահան Կոստանյանը պատասխանեց. – «Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է այն օրակարգն ու այն ուղենիշները, որոնք տեսնում է և մենք տեսնում ենք որպես հարաբերությունների կարգավորման հիմք: Դրանք, ըստ էության, նաև արձանագրվել են Գրանադայի քառակողմ հայտարարությամբ, հիմա, ենթադրաբար, ադրբեջանական կողմը պետք է դիրքավորվի և հանրային կերպով իր դիրքորոշումն արտահայտի այն ուղենիշների մասին, որոնք նշված են Գրանադայի հայտարարությունում»:

Իսկ թե, այն իր մեջ ներառո՞ւմ է անկլավների թեման, ԱԳ փոխնախարարը նշեց՝ «անկլավների թեման, ենթադրում եմ, դելիմիտացիայի պրոցեսի մաս է լինելու, իսկ Գրանադայի հայտարարությունն ընդհանուր ավելի խոշոր ուժեղնիշների մասին է»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    …, մի մուկ խոսեց իր հերթին։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031