Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ խուզարկել են, ոչինչ չեն հայտնաբերել, բաց են թողել». Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր

Հոկտեմբեր 16,2023 18:20

Մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկվել Վ. Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտորն ու պատմության ամբիոնի վարիչը:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Վ. Բրյուսովի անվան համալսարանի աշխատակազմի կառավարման եւ տնտեսական հարցերով պրոռեկտոր  Սահակ Մանուկյանից:

«Եղելությունը հետեւյալն է՝ ես եւ Հակոբ Մադոյանը միասին մեքենայով գնում էինք, իմ ինքնազգացողությունը մի փոքր վատացավ, խնդրեցի, որ կանգնեցնի մեքենան, որպեսզի թարմ օդ շնչեմ: Մեքենան կանգնեց, ես դուրս եկա, մի փոքր այն կողմ գնացի, մոտեցան պարեկները: Նրանք սկզբում խոսում էին պարոն Մադոյանի հետ, մեկ էլ տեսա, որ իրեն ձերբակալեցին: Ես մոտեցա, հարցրի՝ ի՞նչ է կատարվում: Ասացին՝ դուք էլ եք ձերբակալված, ինձ էլ ձերբակալեցին: Հետո տարան բաժին, գործողություն իրականացրին, սկսեցին մեզ խուզարկել, ոչինչ չհայտնաբերեցին, տեսան, որ ամեն ինչ մաքուր է, բաց թողեցին, եկանք»,- ասաց Սահակ Մանուկյանը:

Հարցրինք՝ ձերբակալությունը պատահականությո՞ւն էր, թե ինչ-որ միտում է տեսնում: «Եթե պատահականություն լիներ, այս աղմուկը չէին բարձրացնի: Կտեսնեին, որ ոչինչ չեն հայտնաբերել ու կլռեին, կգնային: Բայց  խախտելով իմ եւ պարոն Մադոյանի անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ արդեն հաստատված են համարում այդ հանգամանքը: Ընդ որում, պարոն Մադոյանը կոկորդը պատռում էր, ասում էր՝ եղբայր, դուք ինձ ասում եք թմրամիջոց ունեմ կամ իրացնում եմ, դե ուրեմն գնանք, հենց հիմա ես անալիզ եմ հանձնում, տեսնենք ինչ կլինի պատասխանը: Ինձ տարեք, հենց հիմա… Սակայն չտարան պարոն Մադոյանին, հոդվածը գցեցին, թե իբր սա է արել, նա է արել…Կարճ ասած՝ ինչպես որ փաստերն են խեղաթյուրել, այնպես էլ քրեական գործը»:

Սահակ Մանուկյանը նաեւ հայտնեց, որ Հակոբ Մադոյանը Բրյուսովի անվան համալսարանում ավագ դասախոսի հաստիք է զբաղեցնում, չնայած որոշ լրատվամիջոցներում նրան ներկայացրել են որպես պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, այն դեպքում, երբ իրենց բուհում նման հաստիք գոյություն չունի:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031