Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջազգային համաժողով Երևանում՝ Համաշխարհային հակադոպինգային գործակալության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ

Հոկտեմբեր 16,2023 17:40

ՅՈՒՆԵՍԿՕի և Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ համատեղ Երևանում օրերս անցկացվել է միջազգային համաժողով, որը կրել է «Հայաստանում դոպինգի դեմ պայքարի համակարգված մոտեցումը բարելավելու համար ներքին համակարգման բարձրացում՝ լավագույն փորձի ներդրման միջոցով» խորագիրը:

Համաժողովի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրեն Թոմ Մեյը, ներկայացուցիչներ Հայաստանի հակադոպինգային գործակալությունից, Հայաստանի մարզական ֆեդերացիաներից և այլք:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին և վերահաստատել դոպինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ մեր երկիրը միայն սպորտային ազնիվ պայքարի կողմնակից է: Համաժողովի մասնակիցներին տեսաուղերձով ողջունել է նաև WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկան և նշել՝ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, իրենց գործընկերն է և ամբողջովին սատարում է հակադոպինգային պայքարին:

Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրեն Դավիթ Մոսինյանի խոսքով՝ համաժողովն ուղղված է գործողությունների պլանի հստակեցմանը, որով Հայաստանը պետք է առաջնորդվի առաջիկայում:

«Համաշխարհային հակադոպինգային գործակալության ղեկավարները բարձր են գնահատում Հայաստանի հետ շարունակական աշխատանքները: Համաժողովի արդյունքում հստակեցվել են, թե հետագա ինչ անելիքներ պետք է իրականացնենք, որպեսզի մեր գործակալությունը լիովին համապատասխանի միջազգային չափանիշներին»,- նշել է Դավիթ Մոսինյանը՝ ընդգծելով ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարության և իրավապահ համակարգի համագործակցությունը:

«Դեռ շատ անելիքներ կան: Համաժողովն իսկապես շատ բարձր մակարդակով անցավ, միջազգային գործընկերները տպավորված էին այն ամենով, ինչ տեսան այստեղ: Մեր դոպինգ-տեսուչները երեք Օլիմպիական խաղեր ու Եվրոպական խաղեր են սպասարկել, բավականին լավ համբավ ունեն ու լավ աշխատանք են կատարում»,- ասել է Դավիթ Մոսինյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստանի հակադոպինգային գործակալությունը WADA-ից կստանա պաշտոնական գրություն, որով կսահմանվեն գործակալության հետագա անելիքները:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031