Վրաստանի Սահմանադրական դատարանը վճռել է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվին խախտել է երկրի հիմնական օրենքը, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները։
Այսպիսով, Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցով խորհրդարանի 80 պատգամավորի ներկայացրած դիմումը։
Սահմանադրական դատարանի անդամները քվեների 6 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ վճռել են՝ Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին խախտել է երկրի հիմնական օրենքը՝ առանց կառավարության թույլտվության՝ արտերկրյա շրջագայությունների մեկնելով։
Այժմ Զուրաբիշվիլիի իմփիչմեթի հարցը 2 շաբաթվա ընթացքում քննելու է երկրի խորհրդարանը։