Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումն օրհասական է. Թագուհի Թովմասյանը՝ դեսպան Գալագերին

Հոկտեմբեր 16,2023 17:32

ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալեցի Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերին։

Հանդիպմանը քննարկեցինք հայ ժողովրդի համար ծանրագույն այս ժամանակահատվածում առաջացած մարտահրավերները, արցախահայության բազմաթիվ խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները։

Ընդգծեցի, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումն օրհասական է, որի համար իրականացվող իմ ամենօրյա ջանքերին խնդրեցի դեսպանի աջակցությունը։

«Արցախի Հանրապետության նախագահը երկրի լուծարման մասին փաստաթուղթը ստորագրել է ճնշման տակ, իսկ մենք գիտենք, որ ճնշման, ահաբեկման ներքո ստորագրված փաստաթուղթն իրավազորություն չունի: Մենք մի օր վերադառնալու ենք մեր հայրենիք»,- նշեցի իմ խոսքում։

Պարոն Գալագերին հայտնեցի, որ Արցախի Հանրապետությունը՝ անկախ արցախահայության բնակության վայրից, դե ֆակտո և դե յուրե գոյություն ունի, իսկ արցախահայության իրավունքներն ու խնդիրները չեն սահմանափակվում միայն հումանիտար բաղադրիչով։

Այս համատեքստում նշեցի, որ Արցախի Հանրապետության վտարանդի կառավարությունը, վտարանդի Ազգային ժողովը և պետականության մյուս բոլոր ատրիբուտները պետք է պահպանվեն և շարունակեն իրենց աշխատանքը ճգնաժամային ռեժիմում։

Արցախի խորհրդարանը պետք է հրատապ նիստեր հրավիրի, Կառավարությունը շարունակի աշխատանքը, քանի որ քաղաքացիների խնդիրների լուծման աշխատանքն ամենօրյա ռեժիմ է ու Արցախի Հանրապետության կառավարության և խորհրդարանի ուղիղ գործառույթը. կապ չունի, թե հիմա որտեղ են բնակվում արցախցիները:

Պարոն Գալագերն ընդգծեց, որ Միացյալ Թագավորությունը մշտապես պատրաստ է կանգնելու հայ ժողովրդի հումանիտար խնդիրների լուծման կողքին: Ավելին՝ մեծաքանակ հումանիտար օգնություն՝ ֆինանսական, բժշկական և այլ դրսևորումներով, արդեն արվել է ու դեռ կարվի:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031