Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
🤝 Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը կշարունակեն նպաստել մեր երկրի տնտեսական կայունության բարձրացմանը։
🔹 Նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հանդիպումների արդյունքները, հնչեցրել հիմնական բարձրացված թեմաներն ու առաջարկվող հնարավոր լուծումները:
Կարդացեք նաև
🔸Առանձին անդրադարձ է կատարվել գործարար միջավայրի բարելավմանն ու Հայաստան բիզնեսը տեղափոխվող գործարարների համար ինտեգրացիոն բարենպաստ պայմանների ապահովմանը։
Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցել բռնի տեղահանվածների ՀՀ ինտեգրացիային վերաբերող ծրագրերի իրականացման գործում:
Էկոնոմիկայի նախարարություն