Զանգվածային մոբիլիզացիայի պայմաններում իսրայելական բանակը ևս ռազմական հանդերձանքի կարիք ունի
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի դեմ նախաձեռնված հարձակումից հետո Իսրայելի ԶՈՒ-ն արդենիսկ մոբիլիզացրել է շուրջ 360.000 պահեստազորայինների։
Ըստ այդմ, համաձայն իսրայելական կանոնավոր բանակի վերաբերյալ հրապարակային տեղեկատվության, առ այն, որ դրա թիվը կազմում է 152 000, ստացվում է, որ Պաշտպանության բանակի անձնակազմի թիվն այս պահին գերազանցում է կես միլիոնը։
Մինչդեռ, ինչն է հետաքրքիր, իսրայելական ԶԼՄ-ներում բազմաթիվ տեղեկություններ են հրապարակվում ԶՈՒ-ում զինծառայողների համար ծայրաստիճան անհրաժեշտ պաշտպանական բնույթի հանդերձանքի, սպառազինության առանձին տեսակների ոչ բավարար քանակության մասին։ Ուշագրավ է, որ արտերկրից զգալի ծավալով վերոնշյալ բնույթի աջակցություն է ուղարկվում Իսրայել՝ տարածաշրջանի ամենամարտունակ և հագեցած բանակի համբավն ունեցող ԶՈՒ-ին աջակցելու նպատակով։
Կարդացեք նաև
Մասնավորապես, հրապարակումներից մեկի համաձայն՝ Իսրայել ժամանած ռազմական բնույթի առաքումներում ներառված են 50 հազար կերամիկական ժիլետներ, 20 հազար սաղավարտ/կասկա, տասնյակ հազարավոր ակնոցներ, կոշիկներ և այլն։