Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինծառայողների ամենամյա արձակուրդի օրերի քանակը տարիներ շարունակ հաշվարկվել է օրենքի խախտմամբ: Վճռով ՊՆ-ին պարտավորեցվել է հատուցում տրամադրել»

Հոկտեմբեր 16,2023 15:57
zinvor

Իշխանության հանցավոր քաղաքականությունը զինծառայողների նկատմամբ

Տարիներ շարունակ՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը բարձրաձայնում է այն, որ պետական և լիազոր մարմինների ղեկավարության հովանու ներքո, առնվազն հանցավոր անփութության հետևանքով զինծառայողներին և զինծառայողներին հավասարեցված անձանց տարիներ շարունակ տրամադրվող ամենամյա արձակուրդի օրերի քանակը հաշվարկվել է օրենքի խախտմամբ, մասնավորապես՝ աշխատանքային օրերի փոխարեն, տրամադրվել է օրացույցային օրերով, ընդ որում «ուսադիր կրող» իրավապահ համակարգի ՀՀ դատախազությունում, ինչպես նաև քննչական ու հակակոռուպցիոն կոմիտեներում, որոնք ի պաշտոնե պարտավոր են ապահովել զինծառայողների իրավունքների օրինականությունը, ամենամյա արձակուրդները տրամադրվում են աշխատանքային օրերով:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը դեռևս 2018 թ.-ին ՀՀ ՄԻՊ-ի, իսկ 2021 թ-ին ՀՀ Հանրային խորհրդի աջակցությամբ արձանագրել էր վերոնշյալ աշխատանքային իրավախախտումը, սակայն պետական և լիազոր մարմինների ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կոծկում էին այդ իրավախախտումը, որն ըստ այդմ իր մեջ պարունակում է առերևույթ հանցակազմի հատկանիշներ, պատճառաբանելով, որ այդ հարցի լուծումը միայն դատական ատյաններում է, ուղարկելով երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած զինծառայողներին ու նրանց հավասարեցված անձանց դատարանների դռները, զուգահեռ ծանրաբեռնելով դատական համակարգը, ավելացնելով հարկատուների բեռը, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների պնդմամբ հրահրելով պատերազմը, ըստ էության նվազեցնելով շահառուների քանակը:

Ակնհայտ է, որ ՀՀ վարչական դատարանի դատավորները չեն հանդիսանում այլմոլորակային՝ ԲՈՒՀ-երի իրավագիտության ֆակուլտետների շրջանավարտներ, սակայն ի պատիվ վերջիններիս, ըստ Էդգար Մարատի Հովհաննիսյանի հայցի ընդդեմ՝ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, հանուն Հայաստանի Հանրապետության 03.10.2023 թ. թիվ ՎԴ/6076/05/22 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած, ըստ էության նախադեպային վճռով՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցվել է տրամադրել վերջինիս դրամական հատուցում 8 օր՝ չտրամադրված արձակուրդի և տրամադրված արձակուրդում ներառված ոչ աշխատանքային օրերի արդյունքում հայցվորի համար առաջացած և չտրամադրված արձակուրդի օրերի համար՝ 5.889,86 (հինգ հազար ութ հարյուր ութսունինը դրամ ութսունվեց լումա) ՀՀ դրամ՝ փոխհատուցման գումարը, քանի որ վերջինս ծառայելով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում ընդամենը մեկ անգամ է օգտվել 30 օր տևողությամբ ամենամյա արձակուրդից:

Տարիներ անց, նաև դատարանն է արձանագրել, որ փաստացի ծառայության մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց ամենամյա արձակուրդի օրերի տևողությունը պետք է հաշվարկվեն ըստ գործող օրենքի աշխատանքային օրերով, իսկ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած անձանց պետք է տրամադրվի դրամական փոխհատուցում տրամադրված ամենամյա արձակուրդային օրերի սխալ հաշվարկի դիմաց։

Վերոնշյալը փաստում է, որ Հայաստանի իրավապահ համակարգը` կառավարության շահերը սպասարկող կառույցներն են, իսկ պետական և լիազոր մարմինների ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կամ անգրագետ են ու չեն տիրապետում իրենց գործառույթները կարգավորող իրավական ակտերին, կամ էլ ուղղակի էժանագին հանցագործներ են, որոնք մտնելով զինծառայողների գրպանը, ուտելով վերջիններիս հացը, նախընտրում են հանցավոր համաձայնության գալով կոծկել վերոնշյալ աշխատանքային իրավախախտումը, ապահովելով սեփական բարեկեցությունը ստանալով ահռելի պարգևավճարներ:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը իր երախտագիտությունն է հայտնում «ԼԵՎ ԳՐՈԻՊ» փաստաբանական գրասենյակին, ինչպես նաև անկախ լրատվամիջոցներին զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ոտնահարված սոցիալական իրավունքների վերականգնման հարցում աջակցելու համար։

Հ.Գ. Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031