Հայաստանում Ռուսաստանի տան և ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները մարդասիրական օգնություն կտրամադրեն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Մարդասիրական օգնությունը ներառում է 500 պարենային փաթեթ՝ շաքարավազ, մակարոնեղեն, ձավարեղեն, կարագ, թխվածքաբլիթ, հիգիենայի պարագաներ, կենցաղային քիմիա:
Մեկ անձի համար նախատեսված փաթեթը կշռում է մոտ 12 կգ։
Ռուսաստանից առաքվող մարդասիրական բեռները կտեղափոխվեն Մեծամոր, Ջերմուկ, Ծաղկաձոր, Գավառ, Սևան և Մասիս։